Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

24.12.2022 - 23:58 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ