Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

26.05.2024 - 20:18 դիտում

Վրաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են: Մոբիլիզացվել են փրկարարներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ոստիկանության ուղղաթիռ, հայտնում է ՆԳՆ-ն։

«Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել բնակելի շենքեր և տարբեր շինություններ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ», – ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։

Ուղղաթիռի օգնությամբ Բոլնիսի մունիցիպալիտետի Կցիա գետի կղզում արգելափակված քաղաքացին փրկվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ