Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք, մահացել է 47 պացիենտ

Աննա Կոստանյան 12.01.2022 - 12:49
12.01.2022 - 12:49 դիտում

Հունվարի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2946 մարդ, մահացել է 47 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 972 909 դեպք, այստեղից ապաքինվել է 919 367 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 311:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 58 109 թեստավորում, որից 34 115-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 23 994-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 9.63% է, վերջին 14 օրվանը՝ 8.51%, վերջին 7 օրվանը՝ 9.79%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 577 637 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10688 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 83 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4418 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1958 անձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ