Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ծիրան տեղափոխող բեռնատարը

5.07.2021 - 22:36 դիտում

Հուլիսի 3-ին Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ծիրան տեղափոխող՝ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության բեռնատարը։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել կամրջից և հրդեհվել։ Ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը Factor.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով վարորդը մահացել է, ներկայում քննություն է ընթանում ավտոպատահարի պաճառները պարզելու ուղղությամբ։ «Նախնական վարկածով՝ վարորդի մահվան պատճառը ինքնազգացողության վատացումն է։ Ենթադրում ենք, որ սրտի կաթված է, որի հետևանքով էլ մեքենան ընկել է կամրջից»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ սահմանն անցնելիս վարորդի ինքնազգացողությունը վատ չի եղել։ Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ վարորդը երկար տարիներ աշխատել է ընկերությունում, իսկ նախկինում նրա մասնակցությամբ վթարներ չեն արձանագրվել։ «Մոտավորապես 50 տարեկան, հարգված անձնավորություն էր, ցավակցում ենք ընտանիքին»,- ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ