Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 16.08.2022 - 12:51
16.08.2022 - 12:51 դիտում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի կապակցությամբ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքներին, որոնք կորցրին իրենց սիրելի մարդկանց: Ուժ և տոկունություն եմ մաղթում արտակարգ ծառայությունների աշխատակիցներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին՝ աջակցություն հայտնելով Հայաստանի ժողովրդին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ