Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Աննա Կոստանյան 4.08.2023 - 18:17
4.08.2023 - 18:17 դիտում

Այս պահի դրությամբ Վրաստանի Շովի լեռնային հանգստվայրում սողանքի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Շովի լեռնային հանգստավայրում, տեղի ունեցած սողանքի շրջանում, փրկարարները փնտրում են 35 մարդու։

Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ