Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը

28.06.2022 - 22:10 դիտում

Աշխարհում պարենային ծանր իրավիճակի ֆոնին Վրաստանի իշխանությունները հուլիսի 4-ից 1 տարով կարգելեն երկրից ցորենի և գարու արտահանումը՝ կանխելու հացահատիկի դեֆիցիտը։

Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ վրացական գարին հիմնականում արտահանվում է Իրաք և Իրան։

Վրաստանն ակնկալում է այս տարի 60 հազար տոննա գարի հավաքել։ Երկրում տարեկան ստացվում է 130 հազար տոննա ցորեն. սա հացահատիկի սպառման ընդհանուր ծավալի մեկ հինգերորդ մասն է, մնացածը ներմուծվում է այլ երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ