Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար. Ստոլտենբերգ

Աննա Կոստանյան 18.03.2024 - 18:51
18.03.2024 - 18:51 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ կայացած մամուլի ասուլիսում ողջունել է հազարավոր ուկրաինացի փախստականների տեղավորումը Վրաստանում։ Նա նաև գնահատել է Վրաստանի կողմից Ուկրաինային փոխանցվող մարդասիրական օգնության ծավալը։

Ստոլտենբերգը Վրաստանը համարել է ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, բարձր է գնահատել այդ երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Այնուամենայնիվ, ըստ նրա, Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիից ավելին է ակնկալում, և դա վերաբերում է Ռուսաստանին:

«Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ