Վրաերթ՝ մահվան ելքով

1.08.2023 - 00:18 դիտում

Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ford Explorer մակնիշի ավտոմեքենան Խորենացի փողոցում՝ 165/2 հասցեի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլավորությամբ:

Այս պահին նույն վաշտի պարեկներ Արման Խալաթյանն ու Հայկ Մկրտչյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի քննիչը աշխատի: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Էրեբենու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ