Վստահ եմ, որ կշարունակենք սերտ աշխատանքը դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Պուտինը՝ Փաշինյանին

Աննա Կոստանյան 1.06.2022 - 10:40
1.06.2022 - 10:40 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ՝ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:

Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ