Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը

15.03.2022 - 23:26 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության շուրջ ստեղծված իրավիճակը՝ հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Պուտինը Միշելին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները, այդ թվում այն, որ «Կիևը չի դրսևորում փոխընդունելի լուծումների որոնման լուրջ տրամադրվածություն»:

«Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Եվրամիության ղեկավարությունը, հրապարակայնորեն գնահատելով կատարվածը, անտեսել է ուկրաինացի զինվորականների երեկվա հանցավոր և անմարդկային ակցիան՝ հրթիռային հարվածը Դոնեցկի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասին՝ կասետային զինամթերքի օգտագործմամբ, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ