Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ փաստաբան

Աննա Կոստանյան 16.10.2023 - 17:48
16.10.2023 - 17:48 դիտում

Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։ Այս մասին MediaHub-ին փոխանցել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։ Մենք ի սկզբանե էլ վստահ ենք եղել, որ Բալասանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հիմնավոր պատճառներ չի ունեցել, վստահ կարող եմ ասել՝ եթե գործի վարույթը շարունակվեր, դատական քննության ընթացք ունենար, միևնույն է, Բալասանյանն արդարացվելու էր»,- ասել է Մարտիրոսյանը։

Փաստաբանը նշել է, որ որոշման մասին բանավոր են տեղեկացվել։ «Որոշումը հասկանալի պատճառներով չեմ ստացել, բայց բանավոր, պաշտոնապես այն փոխանցել են»։

Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ էին արձակվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ