Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Աննա Կոստանյան 23.02.2026 - 12:03
23.02.2026 - 12:03 դիտում

Փետրվարի 23-ին՝ ժամը 8:15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ