Վթար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. կա երկու զոհ և տուժած

9.11.2023 - 20:50 դիտում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:

Ինչպես տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1994 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ