Միջուկային զենք կիրառելու մասին խոսքերը սադրիչ են․ ՌԴ ԱԳՆ

9.11.2023 - 20:44 դիտում

Իսրայելի Երուսաղեմի և հրեական ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի հայտարարությունը Գազայի հատվածի բնակիչների դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին սադրիչ է և բացարձակապես անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ հայտարարությունները համարում ենք սադրիչ, բացարձակապես անընդունելի»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Զախարովան հավելել է, որ Էլիահուի հայտարարությունները հստակ հաստատում են, որ Իսրայելը միջուկային զենք ունի։

«Իսրայելի պատմական անորոշության քաղաքականության ֆոնի վրա միջուկային զենքի տիրույթում, այս հայտարարությունները ոչ միայն հստակորեն հաստատում են, որ այս երկիրն ունի այդպիսի զենք, այլև պատրաստակամություն է ցույց տալիս լրջորեն դիտարկելու դրանց կիրառման հնարավորությունը բոլորովին ոչ ադեկվատ սցենարներում»,-նշել է դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ