Վթարվել է Արին Բերդ – Խարբերդ ջրատարը

Աննա Կոստանյան 19.06.2023 - 14:25
19.06.2023 - 14:25 դիտում

Հունիսի 18-ին՝ երեկոյան, անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են Արին Բերդ – Խարբերդ ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ըստ հաղորդագրության՝ այդտեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ: Գիշերվանից ընկերության թիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացված ջրատարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ