Վթարի հետևանքով վիրավորների վիճակը ծանր է. 2 հոգու կյանք խլած վթարի հանգամանքները պարզվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 1.12.2023 - 16:04
1.12.2023 - 16:04 դիտում


Վիրավորներից 2-ը հոսպիտալացվել են Գյումրի ԲԿ-ում։ Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ