Վերջին մեկ շաբաթը բացառիկ էր Հայաստանի միջազգային ներկայությունն ավելացնելու համատեքստում. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 16.02.2024 - 18:10
16.02.2024 - 18:10 դիտում

Վերջին մեկ շաբաթը բացառիկ էր Հայաստանի միջազգային ներկայությունը և մեր միջազգային ներգրավվածությունն ավելացնելու համատեքստում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ որպես հիմք ունենալով օրենքի գերակայության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառությունը և համախոհ երկրների հետ գործընկերային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու վճռականությունը: ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեջբերել է Արարատ Միրզոյանի խոսքը:

«Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում (Հաագա) և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում»,- ասել է Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ