Վերանորոգվող կտուրը՝ նոր վնասների պատճա՞ռ․ Արթիկում հեղեղվել են բնակարանները

Աստղիկ Խաչատրյան 10.07.2023 - 21:53
10.07.2023 - 21:53 դիտում


Տեղումնառատ եղանակը մեծ վնասներ է հասցրել նաև Արթիկ քաղաքի Տոնակայնյան 38 հասցեի շենքի բնակիչներին։ Շենքում տանիքի խնդիրը բազմիցս եղել է, սակայն այժմ <<Այսօր>>  լրատվականին դիմած բնակիչներից մեկի խոսքով արդեն 2 ամիս է ինչ կտուրի հիմնանորոգման աշխատանքներ են տարվում, որի արդյունքում հիմա կտուրը մասամբ բաց  է ու վերջինիս խոսքով արդեն 20 օր է ինչ անձրևաջրերը էլ ավելի մեծ վնասներ են հասցնում բնակարաններին՝ փչացնելով գույքն ու վերանորոգումը։  Խնդիրն այն է, որ բնակիչն ասում է, թող արագ ավարտեն շինարարությունը, քանի դեռ տունը լիոովին չի փլվել, իսկ պատկան մարմիններից բնակչի խոսքով, հորդորել են սպասել։

Արթիկի համայնքապետարանի համապտասխան բաժնից խնդրի վերաբերյալ շուտով կներկայացվի պարզաբանում։

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ