ԼՂ նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Աստղիկ Խաչատրյան 10.07.2023 - 20:36
10.07.2023 - 20:36 դիտում

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության  հետևանքով խորացող հումանիտար   և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է  ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի  ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ