Վենետիկում ջրանցքները գրեթե ցամաքել են տեղատվության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 22.02.2023 - 14:45
22.02.2023 - 14:45 դիտում

Վենետիկի ջրանցքները վերջին օրերին գրեթե ցամաքել են ուժեղ տեղատվության և ջրի մակարդակի նորմայից կես մետր նվազման պատճառով, ինչը խանգարում է ջրային տաքսիների, գոնդոլների և քաղաքային շտապօգնության ծառայությունների աշխատանքին, որոնք օգտագործում են նավակներ, գրում է Bloomberg-ը։

Փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում տարածաշրջանը պատուհասած երաշտի անուղղակի հետևանք է, իսկ տեղումների բացակայությունն ավելի է սրել վիճակը:

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին տարիներին Վենետիկում ուժեղ մակընթացություններն ավելի հաճախակի են դարձել, որոնցից ամենախոշորը 2019 թվականին էր։ Քաղաքն այդ ժամանակ մոտ 1 միլիարդ եվրոյի վնաս կրեց: Վենետիկի իշխանությունները սկսել են աշխատել MOSE նախագծի վրա, որը կոչված է նվազեցնելու բնական աղետների վնասները։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ