Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը

Աննա Կոստանյան 15.03.2024 - 17:10
15.03.2024 - 17:10 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին:

Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ