Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին

Աննա Կոստանյան 17.03.2023 - 16:40
17.03.2023 - 16:40 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ