Վարչապետն այցելել է Արտաշավան, որտեղ մոտ 190 մլն դրամ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է մանկապարտեզը

Աննա Կոստանյան 3.04.2023 - 16:17
3.04.2023 - 16:17 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Արտաշավան, որտեղ սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է հիմնանորոգվում:

«Այցելել եմ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայր, որտեղ մոտ 190 մլն ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է տեղի մանկապարտեզը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի»,- գրել է վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ