Վարչապետի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Աստղիկ Խաչատրյան 19.08.2021 - 10:35
19.08.2021 - 10:35 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Ավանեսյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ