Վարչապետի մոտ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները

Աննա Կոստանյան 16.03.2023 - 16:54
16.03.2023 - 16:54 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 16-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:

Ինչպես տեղեկանում Կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն:

Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ