Վարչապետի հրաժարականի պահանջով հավաքված ակցիայի մասնակիցները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի ուղղությամբ

Աննա Կոստանյան 10.12.2020 - 13:44
10.12.2020 - 13:44 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության մոտ հավաքված ակցիայի մասնակիցները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի ուղղությամբ։
Հավաքի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մտնել Կառավարության շենք, ոստիկանությունը թույլ չտվեց։

Նրանցից շատերը պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանի ասած 3 մլն վարչապետից մեկն են եւ ուզում են մտնել Կառավարության շենք՝ առանց բռնության եւ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որ ինքն արդեն վարչապետ չէ։

Այնուհետև ակցիայի մասնակիցները փակեցին Տիգրան Մեծ պողոտան, ոստիկանները փորձեցին բացել փողոցը, ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, այս պահին կան բերման ենթարկվածներ։

Կառավարության շենքի հարակից հատվածը շարունակել է մարդաշատ լինել, բայց ոստիկաններին հաջողվեց բացել փողոցն ու վերականգնել երթևեկությունը։

Վարչապետի հրաժարականի պահանջով Կառավարության մոտ հավաքվածները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի ուղղությամբ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ