Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են

29.08.2026 - 14:44 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Գագիկ Իսախանյանն ու Կարինե Դավոյանը վերանշանակվել են ՀՀ վարչապետի օգնականների պաշտոններում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Իսախանյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- աված է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ