Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Աստղիկ Խաչատրյան 10.11.2021 - 19:54
10.11.2021 - 19:54 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք Կառավարության ծրագրում սահմանել ենք, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք տնտեսության գերակայությունների, այսինքն՝ գերակա ճյուղերի վերաբերյալ: Եվ այսօր մեր քննարկումը նվիրված է դրան»:

Քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ