Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

Աննա Կոստանյան 11.01.2022 - 16:35
11.01.2022 - 16:35 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում նշված է.

«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ