Վարչապետը հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը

Աննա Կոստանյան 26.08.2021 - 13:23
26.08.2021 - 13:23 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը՝ 3777:

Նրա խոսքով՝ զոհերից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ