Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Աննա Կոստանյան 18.03.2021 - 17:47
18.03.2021 - 17:47 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ