Վարչապետը Ծաղկաձորում ներկա է եղել Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

3.02.2024 - 12:46 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը և այն վերաբրենդավորել:

Վարչապետը շրջայց է կատարել հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և առաջարկվող ծառայություններին:

Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթհարկանի շինության ներսում գործում են ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով, և այլ ծառայություններ:

Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։

Հյուրանոցում բացի հանգստից կարելի է կազմակերպել նաև կորպորատիվ տարբեր միջոցառումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ