Վարժական հավաքներ` 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ

Աստղիկ Խաչատրյան 29.02.2024 - 12:09
29.02.2024 - 12:09 դիտում

Կառավարության փետրվարի 29-ի նիստում ընդունվեց որոշում և հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթա­սպա­յական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետա­նա­յին մասնագիտություններով:

Որոշման մեջ ասվում է․

«Սահմանվել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերա­պատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2024 թվականի ապրիլի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1334 քաղաքացու, որոնցից 1209-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 47-ը` ավագ ենթասպայական կազմի, 78-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 352 քաղաքացու, որոնցից 315-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2024 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 451 քաղաքացու, որոնցից 413-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2024 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 311 քաղաքացու, որոնցից 276-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 5-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 765 քաղաքացու, որոնցից 700-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 500 քաղաքացու, որոնցից 453-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

է. 2024 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 248 քաղաքացու, որոնցից 218-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 20-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ը. 2024 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացու, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

թ. 2024 թվականի հունիսի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 523 քաղաքացու, որոնցից 480-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նու­թյուն­ներ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 25 միավոր ճանապարհա­շինա­րարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ)՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ