Վարժական հավաքներ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը

Աննա Կոստանյան 14.03.2024 - 17:47
14.03.2024 - 17:47 դիտում

Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով: Հիմնավորման համաձայն, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ