Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան

Աստղիկ Խաչատրյան 27.10.2021 - 19:10
27.10.2021 - 19:10 դիտում

«Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, չկա օրակարգում, և ընդհանրապես մենք քննարկում ենք և կազմակերպում ենք աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և այդ շրջանակներից դուրս չենք գալիս»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ասաց՝ այդ մասով դեռևս կոնսենսուս չկա:

«Առաջարկները շատ են, բայց ասել, որ կա արդեն պատրաստի քարտեզ ավտոճանապարհների մասով, թե որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, ընդհանուր հայտարար կամ հնարավորությունների ընդհանուր ընկալում այս պահին դեռ չունենք. երկաթգծի մասով ավելի ընդհանուր, մոտ պատկերացումներ և մոտեցումներ կան, բայց այնտեղ հարցը, կարծում եմ, շատ ավելի պարզ է»,- նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը:

«Հստակ է, և վարչապետն էլ պատասխանեց, որ խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին»,- նշեց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ