Վարդաքար տանող ճանապարհը կկրճատվի մի քանի կիլոմետրով

Հրաչ Սահակյան 11.07.2022 - 18:58
11.07.2022 - 18:58 դիտում

Սա Արթիկ խոշորացված համայնքի Վարդաքար բնակավայրի միջհամայնքային ճանապարհն է, որի շինարարության մեկնարկը տրվել է նախորդ տարվանից պետբյուջեի միջոցներով: Ճանապարհի կառուցումը զերծ կպահի արտերը վնասելուց, քանի որ նախկինում բեռնատարներն անցել են արտերով գցված ճանապարհով: Այն կկրճատի Վարդաքար բերող ճանապարհը մի քանի կմ-ով եւ կօգնի ծանրաբեռնվածությունից բեռնաթափել հյուսիս- հարավ ճանապարհը: 5կմ-ից ավելի երկարություն ունեցող Վարդաքար-Այգաբաց միջհամայնքային ճանապարհը կենսական նշանակություն կունենա ոչ միայն իրենց բնակավայրի համար. նշում է Վարդաքարի վարչական ղեկավարը:  Տարվող աշխատանքների մասին բնակիչների եւ ճանապարհով հաճախ երթեւեկողների կարծիքները տարբեր են:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ