Մեկնարկեց Գյումրու Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման հանրային արշավը

Աննա Կոստանյան 11.07.2022 - 18:49
11.07.2022 - 18:49 դիտում

Գյումրու Բարեկամության այգում գտնվող շատերին հայտնի հանրային բացօթյա բեմահարթակը կվերականգնվի եւ կվերագտնի իր երբեմնի փառքն ու ավանդույթները: Այդ իսկ նկատառումով Գյումրիում մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը, որի նպատակն է դրամահավաքի եւ հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բացօթյա բեմի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։ 20 մետր երկարությամբ ձգվող բեմահարթակը տեղակայված է զբոսայգու վերջնամասում եւ1988 թվ-ի երկրաշարժից հետո գտնվում է վթարային վիճակում: Հանրային դրամահավաքի շնորհիվ՝ հնարավոր կլինի կանխել բեմահարթակի փլուզումը եւ իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Արշավը նախաձեռնել է «Քաղաքաշինության ու զբոսաշրջության» բարեգործական հիմնադրամը «ռեԱրմենիա»-ի հետ համագործակցության հարթակում:Դրամահավաքի արշավին ընդառաջ Գյումրու Երկխոսության Մեդիա կենտրոնում կայացավ մամուլի ասուլիս:Պատասխանատուների վստահեցմամբ՝ դրամահավաքը տեւելու է շուրջ երեք ամիս՝ մինչեւ սեպտեմբերի վերջ, որի նպատակն է հավաքել 100 հազար ԱՄՆ դոլար։

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ