Վարանդայի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Գոհար Ստեփանյան 2.02.2021 - 10:30
2.02.2021 - 10:30 դիտում
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 1-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ