Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Աննա Կոստանյան 22.06.2021 - 16:53
22.06.2021 - 16:53 դիտում

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- գրել է Թադևոսյանը:

Թադևոսյանը նաև հայտնել է, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ