Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. սանավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ կյանքեր փրկելու համար. ԼՂ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 25.09.2023 - 23:22
25.09.2023 - 23:22 դիտում

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին հայտնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ