Վաշինգտոնը հեռանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում միջնորդությունից. Ալիև

Աննա Կոստանյան 6.12.2023 - 18:00
6.12.2023 - 18:00 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցչից կտեղեկանա, որ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակին։

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի միջնորդական առաքելությունն իրականացնում է Եվրամիությունը, մյուս ուղղությունը Մոսկվան է, կա նաև Միացյալ Նահանգները»,- հայտարարել է Ալիևը:

Ըստ նրա՝ սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ լարվածության առաջին դեպքն էր։ «Մեր երկրները ռազմավարական հարաբերություններ են ունեցել, և ներկայիս վարչակազմը դրանք ի չիք է դարձրել։ Մենք չգիտենք, թե որն է պատճառը: Բայց եթե Միացյալ Նահանգներն ասում է, որ հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ապա ստացվում է, որ Վաշինգտոնը հեռանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում միջնորդությունից»,- ասել է Ալիևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ