Վանանդում վարչապետը ծանոթացել է մասնավորի հիմնած նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին

22.04.2023 - 19:48 դիտում

 

Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին: «Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»,- ասված է վարչապետի Ֆեյսբուքի գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ