Վանաձորում փլուզման հետևանքով կա զոհ

Աննա Կոստանյան 3.11.2025 - 18:30
3.11.2025 - 18:30 դիտում

Վանաձորում փլուզման հետևանքով կա զոհ, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ