Վաղը հանրահավաք չի լինելու․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Աստղիկ Խաչատրյան 10.05.2024 - 21:50
10.05.2024 - 21:50 դիտում

Նպատակին ծառայելու կոչված մարդիկ ընդունելի և քաջալերելի են, այսօր հանրապետության հրապարակում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, թե շատ են իրեն կապում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը ներկայացնող «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան (ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ) – Ասում են, թե հանդիպել ենք 2 խմբակցությունների հետ, քննարկել ենք իմպիչմենտի հարցերը, և հետո ասում են, որ երկու նախագահների մեջ թեկնածուի հարցը չեն կարողացել հստակեցնել: Ժողովուրդ ջան, բա ո՞ւմ հետ պիտի հանդիպեի, շատ հետաքրքիր է, և հայտարարել եմ դրա մասին: Վաղը չի լինելու հանրահավաք, ես անձնապես տարբեր խմբերի հետ՝ մասնագիտական խմբերի հետ, փորձագիտական խմբերի հետ ծրագրելու ենք առաջիկա մեր անելիքները, ոչ թե ծրագրելու ենք, այլ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները, կոնկրետ որոշակի թիրախային, նպատակային, թե ինչ ենք անելու: Դրանց մասին կիմանաք դուք, ժողովուրդ ջան»: Վաղը այլ գործողություններ են տեղի ունենալու, մենք զբաղվելու ենք, ինչպես ասացի, մնացած հարցերով, և այս օրերը կօգտագործենք, կիրակի օրը երեկոյան մի քիչ ձեր հանգստից խլված՝ ժամը 6-անց կես հավաքվում ենք, հանդիպում ենք և կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ:

Սուրեն Պետրոսյան («Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ) – Մենք ունենք անսահմանափակ ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ, սակայն պակասում է կամքը, ինքնությունը և արժանապատվությունը: Այս ամենին շատ պարզ մի բանաձև՝ եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնենք, թե ինչպես ենք անում անհնարինը:

Գառնիկ Դանիելյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) – Մենք, այսպես ասած, մի քիչ հոգնած ենք, բայց կապ չունի, այստեղից տեղ չենք գնում, պայքարը շարունակում ենք, ու հոգնել չկա, ոչ մեկս իրավունք չունենք հոգնելու, ոչ մեկս իրավունք չունենք էս պայքարը լքելու, էս խրամատը լքելու, որովհետև սա մեր վերջին հնարավորությունն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ