Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ ևս կստանա 100 հազար դրամ

Աննա Կոստանյան 19.10.2023 - 16:46
19.10.2023 - 16:46 դիտում

Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձի ևս կփոխանցվի 100 հազար դրամի աջակցությունը, որոնցից շուրջ 3000-ը երեխա են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ առավել քան 80 հազար անձ արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ աջակցությունը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ ևս 200 անձի տվյալներ մշակվել են, և նրանց վճարումը՝ 100 հազար դրամը, կիրականացվի «ՀայՓոստի» միջոցով: Խոսքը վերաբերում է 75-ից բարձր տարիք ունեցողներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներին:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հետագայում այս անձինք ևս դրամական աջակցություն կստանան անկանխիկ եղանակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ