Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Աստղիկ Խաչատրյան 23.06.2021 - 20:08
23.06.2021 - 20:08 դիտում

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ