Վահան Քերոբյանը և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են ագրոարդյունաբերության բնագավառում համագործակցության հարցեր

5.08.2023 - 12:02 դիտում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում։
Հնարավոր է սա 12 people նկարն է
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների՝ ագրոարդյունաբերության բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմը։
Առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համագործակցության հնարավորություններին։
Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ուզբեկստանի գյուղատնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ