Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան

5.08.2023 - 10:22 դիտում

ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարվա ընթացքում հսկայական ջանքեր են ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 2023 թ. հուլիսի 22-ին, նմանատիպ այլ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց` իր ողջ կյանքի «առաքելությունը պատերազմում հաղթելն էր»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մինչ մենք բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` համաշխարհային կարգի ու իրավունքի ցանկացած նորմերի ու սկզբունքների դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի արգելափակմանը»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ