Վահան Քերոբյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

25.02.2023 - 12:59 դիտում
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։
Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:
Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։

🇦🇲🇫🇷 Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին…

Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Пятница, 24 февраля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ